Փաթաթումները կոսմետոլոգիական ամենատարածված պրոցեդուրաներից են, որոնք ազդեցություն են ունենում մարմնի վրա կրեմների, դիմակների, շոկոլադի, մեղրի և այլ պատրաստուկների միջոցով։ Պրոցեդուրայի շնորհիվ վերականգնվում է կազմվածքը, մաշկը և այլն։
Փաթաթումների շնորհիվ կարելի է ազատվել ավելորդ հեղուկից, պայքարել ցելյուլիտի դեմ, ինչպես նաև նիհարել։
Հակացելյուլիտային փաթաթումները նպաստում են ցելյուլիտի և ճարպի վերացմանը։ Դրանց շնորհիվ կարգավորվում է նյութափոխանակությունը, քայքայվում են ճարպային հյուսվածքները:
Պետք է հիշել, որ ցանկացած բորբոքային մաշկային հիվանդության դեպքում փաթաթումները հակացուցված են։
Օրգանիզմը մաքրող փաթաթումները նպաստում են մաշկի արտաքին վիճակի լավացմանը, բացում են ծակոտիները՝ հեռացնելով տոքսիններն ու դանդաղեցնելով ծերացումը։
Նիհարեցնող փաթաթումները լինում են հատվածային՝ որովայնի, ձեռքերի, ընդհանուր մարմնի և այլն։
Ահա, թե ինչ առավելություններ ունեն նիհարեցնող փաթաթումները․
Եթե նախընտրում եք ոչ ապարատային պրոցեդուրաներ, ապա փաթաթումները լավագույն միջոցն են ցանկալի արդյունքի հասնելու համար։