Ալեքսանդրիտային մազահեռացումն ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է։
Իր անվանումը ստացել է սարքավորման մեջ ալեքսանդրիտ քարի օգտագործման շնորհիվ։
Ի դեպ, մեր կլինիկայում պրոցեդուրան իրականացվում է համաշխարհային ճանաչում ունեցող Deka Again սարքի միջոցով։ Այն համարվում է ոսկե ստանդարտ լազերային էպիլացիայի համար և միակն է, որն արդյունավետ է նաև նուրբ ու բաց գույնի մազերի համար։ Բացի այդ, այն վերացնում է նաև անցանկալի պիգմենտացիաները՝ դարձնելով մաշկը հարթ ու փափուկ։
Ի՞նչ է տեղի ունենում պրոցեդուրայի ժամանակ
- Լույսի էներգիան կլանում է մազարմատում գտնվող մելանինը
- Մազերը սկսում են տաքանալ
- Բարձր ջերմաստիճանի շնորհիվ ոչնչանում է ֆոլիկուլը
- Արդյունքը՝ մազարմատի ոչնչացում և մազերի աճի դադարեցում
Խնամքը պրոցեդուրայից հետո
- Չի կարելի այցելել լողավազան կամ արևայրուք ստանալ սոլյարիում
- Խուսափել սաունա այցելելուց
- Օգտագործել արևապաշտպան քսուք
- Ամբողջ կուրսի ընթացքում մազերն արմատներով հեռացնելն արգելվում է
Կանոնները պահպանել 14 օր
Հիմնական հակացուցումներ
- Չարորակ ուռուցքի առկայություն
- Ֆոտոդերմատիտ
- Էպիլեպսիա
- Շաքարային դիաբետ
- Տուբերկուլյոզ
- Վարակիչ հիվանդություններ
- Արյան հիվանդություններ
- Արևայրուք
Այցելությունների հաճախականությունը՝ 40-60 օր
Այցերի քանակը՝ 4-6 այց