Ծառայության Մասին

ՄԱԶԱՀԵՌԱՑՈՒՄ

Դիոդային մազահեռացում

Լազերային մազահեռացումն ամենատարածված պրոցեդուրան է մարմնի ու դեմքի տարբեր հատվածներում անցանկալի մազերից ազատվելու համար։

Դիոդային մազահեռացման լավագույն արդյունքը մեզ մոտ ապահովվում է InMode Diolaze XL իսրայելական սարքի շնորհիվ։ Սա հիբրիդային լազերային սարքավորում է, որն ազդում է միմիայն մելանինի վրա։ Չի վնասում մաշկային հյուսվածքները և բացառվում են այրվածքներն ու տրավմաները։

Սարքն ունի լույսի և հաճախականության կարգավորման հնարավորություն, ինչի շնորհիվ ապահովվում է անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին։

Diolaze-ը 100% անվտանգ է արևայրուքով մաշկի համար։ Բացի այդ, կարելի է կիրառել ցանային հակումով ու հեշտ գրգռվող մաշկերի դեպքում։

  • 3D կոնտակտային սառեցումն ապահովում է հարմարավետությունն ու պրոցեդուրայի անվտանգությունը։
  • Սարքը նախատեսված է բոլոր տեսակի մաշկերի համար։
  • Մազահեռացվող հատվածում օգտագործվում է հատուկ գել, որը հեշտացնում է սարքի գլխիկի տեղաշարժումը։
  • Ընտրվում է անհատական ռեժիմ՝ կախված մաշկից ու մազի որակից։

DIOLAZE XL դիոդային մազահեռացման առավելությունները

  • Նվազագույն ցավ պրոցեդուրայի ընթացքում
  • Արագ ու արդյունավետ ընթացք
  • 3D սառեցում իմպուլսից առաջ, ընթացքում ու հետո

Հակացուցումներ

  • Երակների վարիկոզ լայնացում
  • Հերպես կամ սնկային հիվանդություններ մազահեռացվող հատվածում
  • Շաքարային դիաբետ
  • Մրսածություն և վարակիչ հիվանդություններ
  • Հղիություն և լակտացիայի շրջան

Դիոդային մազահեռացումից առաջ նախապատրաստումը ներառում է մի քանի կարևոր քայլ.

1. Խուսափեք արևայրուքից: Պրոցեդուրայից մի քանի շաբաթ առաջ խուսափեք արևայրուքից: Արևայրուքը կարող է մեծացնել այրվածքների վտանգը և դժվարացնել ընթացակարգը:

2. Սափրեք մազահեռացվող հատվածը. անհրաժեշտ է սափրել այն հատվածը, որը նախատեսում եք էպիլյացիա անել: Սա արվում է, որպեսզի մազերը շատ երկար չլինեն և լրացուցիչ խոչընդոտներ չստեղծեն լազերի աշխատանքի համար:

3. Խուսափեք քսուքներ և լոսյոններ օգտագործելուց. Պրոցեդուրաների օրը խուսափեք քսուքներ, լոսյոններ կամ դեզոդորանտներ օգտագործել այն հատվածում, որը նախատեսում եք մազահեռացնել:

4․ Պրոցեդուրայից հետո մազահեռացված հատվածը լվանալ չի կարելի 24 ժամ։

Այս կետերին հետևելը կօգնի ձեզ հնարավորինս արդյունավետ և անվտանգ իրականացնել մազահեռացման պրոցեդուրան: Այնուամենայնիվ, նախքան սկսելը, անպայման խորհրդակցեք մասնագետի հետ: