Լազերային մազահեռացումը անցանկալի մազերից ազատվելու ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է։
Լազերային էպիլյացիան կատարվում է լուսային ճառագայթման միջոցով։
Ըստ վիճակագրության՝ առաջին իսկ այցից հետո կրճատվում է մազերի քանակը մինչև 25%-ով, և այս թիվը մեծանում է յուրաքանչյուր հաջորդ պրոցեդուրայից հետո։
Առաջին այցի ժամանակ մասնագետն ուսումնասիրում է, գնահատում մաշկի վիճակն, ընտրվում է ամենաարդյունավետ տարբերակն՝ ըստ մաշկի տեսակի ու մազի որակի ու հաշվարկում այցերի քանակը (5-10 այց):
Այնուհետև սկսվում է գործընթացը․ հատուկ ակնոցի օգնությամբ պացիենտը խուսափում է լուսային ճառագայթների ազդեցությունից
Դիոդային մազահեռացման դեպքում օգտագործվում է գել՝ (ալեքսանդրիտայինի դեպքում չի կիրառվում) սարքի գլխիկը հեշտությամբ տեղաշարժելու և մաշկի հետ ամբողջական շփումից խուսափելու համար։
Մենք առաջարկում ենք լազերային մազահեռացման լավագույն տարբերակներից երկուսը՝ ալեքսանդրիտային ու դիոդային, որոնք կատարվում են վերջին սերնդի սարքերի միջոցով։