ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԵԼ ԼՆԴԱԲՈՐԲԻ՝ ԳԻՆԳՎԻՏԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ

Ստոմատոլոգիա

ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԵԼ ԼՆԴԱԲՈՐԲԻ՝ ԳԻՆԳՎԻՏԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ

Լնդաբորբի վաղ բուժումը սովորաբար ետ է զարգացնում ախտանիշները և կանխարգելում ավելի ծանր լնդային հիվանդության զարգացումն ու ատամների կորուստը:
Գինգիվիտի բուժման հաջողությունը նաև կախված է այն հանգամանքից, թե ինչ չափով եք հետևում բերանի խոռոչի ամենօրյա խնամքին։
Գինգիվիտի մասնագիտական բուժումը ներառում է հետևյալը․

ԱՏԱՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՔՐՈՒՄ․ նախնական մասնագիտական մաքրումը ներառում է ատամնափառի, ատամնաքարերի մասնագիտական հեռացումը՝ միջոցառում, որը հայտնի է որպես «սքեյլինգ» և արմատային պլանավորում: 
Առաջինը ատամների մակերեսից և լնդերի ետևից մաքրում է ատամնաքարերն ու բակտերիաները, իսկ երկրորդը հեռացնում է բակտերիալ բորբոքման արգասիքները, առողջացնում արմատների մակերեսները և կանխարգելում ատամնաքարերի և բակտերիաների հետագա առաջացումը: 
Այս միջոցառումը կարող է իրականացվել հատուկ գործիքներով, լազերով կամ գերձայնային սարքով:
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՏԱՄԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ. ծռված ատամները կամ միմյանց լավ չհարող ատամնապսակները կարող են գրգռել լնդերը և դժվարացնել ամենօրյա խնամքի միջոցով ատամնաքարերի հեռացումը: 
Նման դեպքերում, եթե առկա է գինգիվիտի բուժմանը խոչընդոտող որևէ խնդիր ապա «Կամար» ստոմոտոլոգիական կենտրոնի մեր արհեստավարժ մասնագետները կվերացնեն այն շատ արագ:
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԽՆԱՄՔ․ Գինգիվիտը սովորաբար «մաքրվում է» մասնագիտական մաքրումից հետո և լնդերի առողջ վիճակը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ տնային պայմաններում հետևում եք բերանի խոռոչի հիգիենայի կանոններին: «Կամար»-ի ատամնաբույժները կարող են օգնել, որ մշակեք արդյունավետ երկարաժամկետ ծրագիր, որը նաև կներառի պարբերաբար այցեր, ատամների ու լնդերի զննում և ըստ անհրաժեշտության լրացուցիչ մաքրումներ:

Եթե մշտապես հետևում եք բերանի խոռոչի հիգիենային, մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում կնկատեք, թե ինչպես են լնդերը վերականգնում իրենց առողջ վարդագույն երանգը: