Մեր մասին

Մեր մասին

Մեր մասին

«Կամար» ատամնաբուժական կլինիկա

Պրոֆեսիոնալ ատամնաբույժներ Երևանի կենտրոնում

«Կամար» ստոմատոլոգիական կլինիկան պրոֆեսիոնալ ատամնաբույժների միավորում է՝ հավաքված մեկ հարկի տակ հիմնադիր և գլխավոր բժիշկ Տիգրան Երջանիկի Հակոբյանի ղեկավարությամբ։ «Կամար» կլինիկայի ստոմատոլոգների գիտելիքներն ու հարուստ փորձը բուժառուներին ապահովում են ամենաբարձր մակարդակի բժշկական օգնություն:

«Կամար» ատամնաբուժական կլինիկայի պատմությունը սկսվում է հեռավոր 1997թ.-ից: Այն ժամանակ հեշտ չէր հաջողակ կլինիկա ստեղծել, սակայն փորձառու մասնագետների նվիրված աշխատանքի շնորհիվ «Կամար» - ը կարողացավ շահել այցելուների վստահությունը։

Ավելի քան 25 տարի առաջ Կամարը բարձր չափանիշներ է սահմանել ատամնաբուժության ոլորտում՝ մատուցելով բարձրորակ բուժօգնություն: Կլինիկան հայտնի է իր պրոֆեսիոնալ մոտեցմամբ, փորձառու ատամնաբույժներով և առաջադեմ սարքավորումներով:

Բուժառուների առողջությունը մեզ համար բարձրագույն արժեք է, սա մեր սկզբունքն է, որով առաջնորդվում ենք արդեն տասնամյակներ: «Կամար»- ի բժիշկները մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական հմտությունները՝ լավագույն բուժում ապահովելու համար: «Կամար» -ում օգտագործվում են միայն փորձված նյութեր և ժամանակակից սարքավորումներ, որոնք երաշխավորում են բուժման գործընթացների արդյունավետությունը։

Գործիքների, տարածքի ստերիլիզացումը մեր առաջնահերթությունն է։ Մենք օգտագործում ենք հատուկ գործիքներ, սարքավորումներ և ախտահանիչներ՝ ապահովելու մեր բուժառուների անվտանգությունը:

«Կամար» կլինիկայի ծառայությունների փաթեթը միայն ատամնաբուժությամբ չի սահմանափակվում։ 2019 թվականից մենք ընդլայնել ենք մեր գործունեությունը՝ տրամադրելով համապարփակ ծառայություններ էսթետիկ բժշկության և կոսմետոլոգիայի ոլորտներում։

Ընտրելով «Կամար» ստոմատոլոգիական կլինիկան՝ դուք կարող եք վստահ լինել սպասարկման բարձր մակարդակի, պրոֆեսիոնալատամնաբույժների, տրամադրվող բուժօգնության որակի և անվտանգության հարցերում: Հոգ տարեք ձեր առողջության մասին Երևանի կենտրոնում՝ «Կամար» ստոմատոլոգիական կլինիկայում:

Բժշկական տուրիզմ

Բժշկական տուրիզմը` բժշկական ծառայություններ ստանալու նպատակով այլ տարածաշրջաններ կամ եր...

Թերապևտիկ ստոմատոլոգիա

Թերապևտիկ ստոմատոլոգիան ստոմատոլոգիայի ամենահայտնի և կարևոր ճյուղերից է։ Այն նախատես...

Լազերային մազահեռացում

Արագ փոփոխությունների դարաշրջանում, երբ տեխնոլոգիական լուծումները ներթափանցում են մեր կ...

Իմպլանտոլոգիա

Իմպլանտոլոգիան ամենաարդիական ատամնաբուժական ճյուղերից մեկն է, որը զբաղվում է ատամների ի...

Մեր բժիշկների ձեռքբերումները

Մեր բժիշկները

Մեզ մոտ կենտրոնացած են փորձառու մասնագետներ, որոնք ջանք չեն խնայում  իրենց հմտությունները կատարելագործելու և պատշաճ ու լիարժեք բուժում իրականացնելու համար։

Մեր սարքավորումները

Onda DEKA

Onda Deka սարքը նախատեսված է մարմնի էսթետիկ կառուցվածքը վերականգնելու համար։ Սարքն ունի հատուկ խելացի գլխադիր, որն ուղղորդում է էլեկտրամագնիսական դաշտը դեպի ճարպային բջիջները՝ դրանք ոչնչացնելու համար: Onda Deka սարքի հատուկ միկրոալիքները նպաստում են կոլագենի մանրաթելերի կծկմանը և խթանում նոր կոլագենի արտադրությունը:

Deka Again

Deka Again սարքը համարվում է ոսկե ստանդարտ լազերային մազահեռացման համար և միակն է, որն արդյունավետ է նաև նուրբ ու բաց գույնի մազերի համար։ Բացի այդ, այն վերացնում է նաև անցանկալի պիգմենտացիաները՝ դարձնելով մաշկը հարթ ու փափուկ։

BioSphere

BioSphere-ն ցելյուլիտը վերացնող, ավելորդ քաշը նվազեցնող ու մաշկի առաձգականությունը վերականգնող սարք է։ Ունի 45 սֆերաներով գլխիկ, որն ակտիվացնում է արյան շրջանառությունը, նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը։ Բացի այդ, այն քայքայում է ճարպն ու հեռացնում ավելորդ հեղուկը։

Forma Inmode

Forma Inmode սարքը նախատեսված է անցավ ու անվտանգ երիտասարդացման համար, այդ թվում՝ լիֆթինգ և դեմքի մաշկի ու պարանոցի երիտասարդացում։ Սարքը ֆիքսում է լիֆթինգին համապատասխան ջերմաստիճան մաշկի համար, ինչի շնորհիվ հարթվում են մաշկի կոլագենային մանրաթելերը և դառնում ավելի ամուր ու առաձգական՝ վերացնելով կնճիռները։

Lumecca

Lumecca հզոր լազերային սարքի միջոցով կատարվում է պիգմենտների ու անոթային աստղիկների վերացում՝ ֆոտոերիտասարդացում։ Lummeca-ի շնորհիվ պրոցեդուրան կարելի է կատարել բոլոր տեսակի մաշկերի դեպքում և պայքարել դրանց տարբեր խնդիրների դեմ՝ սկսած պիգմենտացիայից, մազանոթային խնդիրներից մինչև մաշկի գույնի փոփոխություն։

Diolaze

InMode Diolaze XL-ը հիբրիդային լազերային սարքավորում է, որով իրականացվում է դիոդային մազահեռացում։ Այն չի վնասում մաշկային հյուսվածքները և բացառվում են այրվածքներն ու տրավմաները։ Սարքն ունի լույսի և հաճախականության կարգավորման հնարավորություն, ինչի շնորհիվ ապահովվում է անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին։