Կարիես. ինչպե՞ս կանխարգելել

Ստոմատոլոգիա

Կարիես. ինչպե՞ս կանխարգելել

Կարիեսի առաջացման հիմնական նախանշաններն են՝ ատամների վրայի մուգ կետերի առկայությունը, մակերեսի կոշտացումը, թույլ ատամնացավը, ատամների գերզգայունությունը, բերանի խոռոչի տհաճ հոտը: 
Կարիեսը կարող է խորությամբ վնասել ատամը և հասնել ատամի նուրբ հատվածին, որտեղ գտնվում են նյարդերն ու անոթները, այդ աստիճանի ախտահարումն արդեն ուղեկցվում է սուր ցավով և կոչվում է ՊՈՒԼՊԻՏ: 
«Կամար» ստոմոտոլոգիական կենտրոնում կարիեսի ախտորոշումը կատարվում է նախնական հատուկ զննմամբ, ինչպես նաև ռենտգենաբանական հետազոտությամբ, որի շնորհիվ հնարավոր է նաև բացահայտել թաքնված կարիեսը:

Բուժման ընթացքի պլանավորումը մեծապես պայմանավորված է ինչպես խոռոչի խորությունից, այնպես էլ նրա տեղակայումից: 
Բարդացած շրջանում կարիեսի բուժումը լուրջ աշխատանք է և որպես կանոն անցկացվում է մի քանի փուլերով։ 
Բարդությունների բուժման կարևորագույն մաս է նաև ատամի գեղագիտական վերականգնումը, որի նպատակով ներկայումս կիրառվում են լուսակարծրացող կոմպոզիտային նյութեր՝ հնարավորություն տալով լիարժեք բուժել ախտահարված ատամը, հաղորդելով նրան բնական տեսք...

«Կամար» ստոմոտոլոգիական կենտրոնի ատամնաբույժները խորհուրդ են տալիս պարտադիր հետևել բերանի խոռոչի հիգիենային, որը թույլ կտա մաքրել ատամնափառը և ատամնաքարերը, որոնք կարիեսի առաջացման մեջ մեծ դեր են խաղում։