ԱՏԱՄՆԵՐԻ ԳԵՐԶԳԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Ստոմատոլոգիա

ԱՏԱՄՆԵՐԻ ԳԵՐԶԳԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Եթե Ձեր ատամները դառնում են զգայուն` տաք, սառը, քաղցր մթերքի կամ ըմպելիքների օգտագործման ժամանակ, և կամ սառը օդ շնչելիս, ապա հնարավոր է, որ Ձեզ մոտ ատամների գերզգայունության խնդիր է:
Այն զարգանում է ատամը պաշտպանող էմալի քայքայման կամ լինդը իջնելու հետևանքով, որը պատճառ է դառնում դենտինի բացմանը:

Ատամների գերզգայունությունը կանխարգելելու համար, հարկավոր է օրը երկու անգամ երկու րոպեի ընթացքում լվանալ ատամները մեծ քանակությամբ հղկող լցանյութեր չպարունակող մածուկով: 
Բացի այդ հարկավոր է օրը մեկ անգամ մաքրել միջատամնային տարածությունները ատամի թելով, ինչը թույլ է տալիս նվազեցնել ատամների գերզգայունության առաջացման հավանականությունը:
«Կամար» ստոմոտոլոգիական կենտրոնի ատամնաբույժները խորհուրդ են տալիս  օգտագործել քիչ քանակությամբ թթու նյութեր պարունակող ըմպելիքներ և սննդամթերք, որոնք թույլ են տալիս նվազեցնել ատամների զգայունությունը: 
Ավելի մանրամասն խորհրդատվություն կարող եք ստանալ նաև «Կամար» կլինիկայում, ընտրելով Ձեր ստոմոտոլոգին: