ԻՄՊԼԱՆՏՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ԻԲՐԵՎ ԷՍԹԵՏԻԿ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Ստոմատոլոգիա

ԻՄՊԼԱՆՏՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ԻԲՐԵՎ ԷՍԹԵՏԻԿ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Ցանկացած տարիքի մարդու մոտ բացակայող ատամի խնդիրը բարեհաջող լուծվում է ստոմատոլոգիայի առաջատար ուղղության՝ իմպլանտոլոգիայի միջոցով: 
«Կամար» ստոմատոլոգիական կենտրոնը, հագեցած լինելով իմպլանտացիայի համար անհրաժեշտ սարքավորումներով, թույլ է տալիս բարեհաջող լուծել ցանկացած կլինիկական իրավիճակ: 
Իմպլանտոլոգիան ամբողջ աշխարհում ատամների վերականգնման ամենաօպտիմալ տարբերակն է, որի շնորհիվ վերականգնվում է ատամը՝ նախկին ֆունկցիայի չափով: 
Ատամի պսակին համապատասխանող արմատ հնարավոր չէ ստանալ, բացառությամբ՝ երբ դա ստանում ենք իմպլանտի միջոցով։ 
«Կամար» ստոմատոլոգիական կենտրոնում իմպլանտոլոգիայի բնագավառում կիրառվում է  ամենավերջին տեխնոլոգիաներն ու գիտելիքները:
Նորագույն ախտորոշման մեթոդները թույլ են տալիս նախապես ուսումնասիրել և ընտրել վիրահատական դաշտը՝ հնարավոր նվազագույն վնասվածքով, ամենաճիշտ տեղակայմամբ, կատարել պլանավորում մինչև վիրահատությունը:  
Իմպլանտացիան շատ ավելի քիչ վնասվածքային է, քան ատամի ամենապարզ հեռացումը:
Վիրահատություն բառը վախ է առաջացնում պացիենտների համար, մինչդեռ պետք է հանգիստ լինել՝ պարզապես իմանալով, որ վիրահատական պատասխանատվությունը բուժանձնակազմի
համար պարտավորեցնող է ապահովելով վիրահատական պատշաճ պայմաններ՝ ստերիլություն, նախապես պլանավորված քիչ վնասվածքային գործողություններ: Այս պարագայում է, որ բարդություններ չեն լինում։ 
Տարիների փորձառությունը թույլ է տալիս վստահ ասել, որ բարդություն լինում է միայն թերի ախտորոշման և թերի գործողության կատարման արդյունքում, իսկ «Կամար»-ում պարզապես կանխվում են բոլոր հնարավոր ռիսկերը: