Ատամների սպիտակեցում. ժպտացեք վստահությամբ

Ստոմատոլոգիա

Ատամների սպիտակեցում. ժպտացեք վստահությամբ

Ատամների սպիտակեցումը հիանալի հնարավորություն է Ձեր ժպիտը վառ և ինքնավստահ դարձնելու համար: Այն հեռացնում է ատամների դեղնավուն բծերը, որոնք առաջանում են սննդից, ծխախոտից կամ տարիքի ազդեցությունից:

Սպիտակեցման հիմնական մեթոդներն են՝

Պրոֆեսիոնալ սպիտակեցում.

Ստոմատոլոգի կողմից իրականացվող անվտանգ և արդյունավետ պրոցեդուրա։

Տնային սպիտակեցում.

Անհատական կաղապարներով կամ ժապավեններով՝ ստոմատոլոգի ցուցումներով։

Սպիտակեցնող մածուկներ.

Դյուրին օգտագործման միջոցներ՝ կարճաժամկետ արդյունքի համար։

Արդյունքը պահպանելու խորհուրդներ՝

Սուրճի, թեյի և ծխախոտի օգտագործումից հետո մաքրեք ատամները օրական առնվազն 2 անգամ։
Օգտագործեք բերանի լվացող հեղուկներ։

Այցելեք «Կամար» ստոմոտոլոգիական կենտրոն, ունեցեք վստահ և առողջ ժպիտ․․․
Հիշեք ժպիտը ձեր այցեքարտն է, ժպտացեք վստահ՝ առանց կասկածի: