Որո՞նք են ատամի աբսցեսի ախտանշանները

Ստոմատոլոգիա

Որո՞նք են ատամի աբսցեսի ախտանշանները

Ատամի աբսցեսը կարող է ուժեղ ցավի և անհանգստության զգացում առաջացնել: Այն ժամանակին չբուժելու դեպքում հետևանքները կարող են շատ ծանր լինել: Ատամի աբսցեսի հայտնաբերումը վաղ փուլում կօգնի խուսափել մի շարք բարդություններից:

Աբսցեսը զարգանում է ինֆեկցիայից, որը կարող է ախխտահարել ինչպես ատամը, այնպես էլ՝ լինդը: 
Սովորաբար մարդիկ նկատում են աբսցեսը, երբ ցավ է առաջանում, չնայած, որ աբսցեսը կարող է զարգանալ շաբաթների ընթացքում առանց որևէ ցավի: Այդուհանդերձ աբսցեսի հիմնական ախտանշանը հենց ինտենսիվ ցավն է բերանի խոռոչում, որը սկսվում է ախտահարված ատամում, սակայն կարող է տարածվել նաև հարակից շրջանների վրա:

Աբսցեսի ախտանշաններից են՝

1.Սև բիծը ատամի վրա, որը կարող է տհաճ հոտ ունենալ: 
Եթե ատամի վրա նկատել եք նման բիծ, հարկավոր է դիմել ստոմատոլոգի:

2.Լնդերի կարմրոց, ատամի շուրջ այտուց, որը կարող է ուժեղ ցավ պատճառել:

3.Սնունդը ծամելիս զգացվում է ցավ, երբ ախտահարված ատամները հպվում են սնունդին կամ այլ ատամներին:

4.Բակտերիալ կամ վիրուսային ինֆեկցիա, որը կարող է առաջացնել այնպիսի ախտանշաներ, ինչպիսիք են` թուլություն, ջերմություն և դող: Դա հանգեցնում է ընդհանուր հոգնածության և գլխացավերի:

5.Թարախի առաջացում, որը կարող է դուրս գալ կամ մնալ բերանի խոռոչում: Թարախի հոտը շատ տհաճ է, և եթե այն բերանի մեջ դուրս է գալիս, ապա հարկավոր է այն դուրս թքել, այլ ոչ թե կուլ տալ։

Նման խնդիրների վաղ շրջանում դիմելով «Կամար» ստոմոտոլոգիական կենտրոն` մեր արհեստավարժ մասնագետների օգնությամբ կարող եք կանխարգելել հետագա բարդացումները...