Ատամի կիստան խոռոչավոր գոյացություն է, ավելի հաճախ հանդիպում է արմատածայրի շրջանում:
Սովորաբար ունենում է հեղուկ պարունակություն: Կիստան օրգանիզմի ինքնատիպ պատասխանն է ինֆեկցիային: Կիստայի բացասական կողմերից է նրա անընդհատ աճը, իսկ դա նշանակում է, որ կիստան շրջապատող առողջ ոսկորն անընդհատ ախտահարվում է:
Կիստայի առաջացման հիմնական պատճառներն են ինֆեկցիաներն ու տրավմաները:
Կիստան առաջանում է, որպես հայմորիտի հետևանք, որտեղից ինֆեկցիան օջախ է թափանցում արյան միջոցով:
Շատ երկար ժամանակ կիստան կարող է կլինիկական նշաններ չունենալ։
Կլինիկական նշաններն իհայտ են գալիս, երբ կիստան հասնում է մեծ չափսերի՝ 3-4 սմ կամ, երբ օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է. օրինակ ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ: Իսկ այն հատվածը, որտեղ տեղակայված է լինում կիստան, այտուցվում է և նկատվում է դեֆորմացիա:
Ատամի կիստայի սրացումը բերում է թարախային պրոցեսների, որոնք շատ հաճախ ավարտվում են ատամի հեռացումով:
Որպեսզի խուսափել բարդություններից պետք է ճիշտ ժամանակին դիմել՝ օրինակ «Կամար» ստոմոտոլոգիական կենտրոն, ընտրելով Ձեզ բուժող բժշկին:
Ինչքան շուտ է հայտնաբերվում կիստան, այնքան շատ է հավանականությունն ատամը պահպանելու: Ատամի կիստայի բուժումը հնարավոր է իրականացնել երկու մեթոդով կախված կիստայի տեսակից և չափսից՝ կոնսերվատիվ և վիրահատական:
Կոնսերվատիվ եղանակի ժամանակ խոռոչը մշակվում և լցվում է հատուկ բուժիչ նյութերով, բայց այս մեթոդը կիրառելի է միայն փոքր՝ մինչև 8մմ, խոռոչների համար:
Ավելի հաճախ կիրառվում է վիրահատական մեթոդը: Այս մեթոդի ժամանակ հեռացվում է կիստան, երբեմն հարկ է լինում հեռացնել նաև կից ատամը:
Կիստայի հեռացումից հետո բժիշկ-ստոմատոլոգը նշանակում է բուժում, որն իր մեջ ներառում է անտիսեպտիկ նյութերով ողողումներ, ոչ ստերոիդային հակաբորբոքային ցավազրկողներ, ինչպես նաև անտիբիոտիկներ:
Կիստայի բուժումն ավելի բարեհաջող է սկզբնական շրջանում: Այդ իսկ պատճառով հաճախակի այցերը ստոմատոլոգին թույլ կտան ուսումնասիրել նախկինում բուժած արմատախողովակները, ինչն էլ թույլ կտա խուսափել բարդություններից:
Այցելե՛ք «Կամար» ստոմոտոլոգիական կենտրոն և ապահովե՛ք ձեր ատամների առողջ զարգացումը…