Ի՞նչ է Ռոզացեան

Էսթետիկ կոսմետոլոգիա

Ի՞նչ է Ռոզացեան

Ռոզացեայի հիմնական ախտանիշները ներառում են հետևյալը.

▪Դեմքի կարմրություն և արյունային ներհոս, կարող է արագորեն նկատելի դառնան դեմքի կարմրելը, հատկապես` քթի, այտերի, ճակատի և ստորին ծնոտի շրջանում: Կախված մաշկի գույնից, կարմրությունը կարող է լինել թեթևակի կամ ստանալ ավելի վարդագույն կամ մանուշակագույն տեսք:
▪Տեսանելի երակներ. քթի և այտերի մաշկի փոքր արյունատար անոթներն արյունալեցվում և լայնանում են։ Սարդոստայն հիշեցնող այսպիսի անոթացանցը նաև հայտնի է որպես անոթային կամ էրիթեմատոզ-տելեանգիոէկատիկ Ռոզացեա։ Կախված մաշկի գույնից, անոթային ցանցը կարող է լինել դժվար նկատելի:
Այտուցված բշտիկներ. Ռոզացեա ունեցող բազմաթիվ մարդկանց դեմքի վրա առաջանում են պզուկներ (ակնե կամ կորյակ) հիշեցնող բշտիկներ: 
Այս բշտիկները երբեմն լցված են թարախով (թարախաբշտիկներ): Դրանք նաև կարող են հայտնվել կրծքավանդակի և մեջքի վրա:
▪Այրոցի զգացողություն. ախտահարված շրջանի մաշկը կարող է թվալ տաք և գերզգայուն:
▪Աչքի խնդիրներ. Ռոզացեայով հիվանդ բազմաթիվ մարդիկ ունենում են այտուցված աչքեր և կոպեր: Սա հայտնի է որպես աչքի Ռոզացեա: 
Ակնային ախտանիշները կարող են դրսևորվել մաշկային ախտանիշներից առաջ, հետո կամ դրանց հետ միաժամանակ:
▪Մեծացած քիթ. ժամանակի ընթացքում Ռոզացեան կարող է հաստացնել քթի մաշկը, որը հանգեցնում է նրան, որ քիթը սկսում է ունենալ ավելի մեծ տեսք: Այս վիճակը նաև կոչվում է Ռինոֆիմա: 
Այն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց, քան կանանց մոտ:

Եթե ունենում եք դեմքի կամ աչքերի մշտական ախտանիշներ, անհապաղ պետք է դիմել բժշկին։
«Կամար» բժշկական կենտրոնի մասնագետ` դերմատոլոգները կախտորոշեն և կտան հստակ բուժման գործընթացը։