Վինիրը («Veneer»` թարգմանաբար նշանակում է «պաշտպանող ծածկույթ» կամ երեսպատում) այն իրենից ներկայացնում է բարակ շերտիկ կամ թասակ, նախատեսված ատամի արտաքին մակերեսն ամրացնելու (ոչ լրիվ) կամ էլ ատամին անցկացնելու համար (լրիվ, կանխարգելելու համար ատամի քայքայումը):
Ժամանակակից նյութերով պատրաստված այս կոսմետիկական երեսպատիչների կյանքի ժամկետը բավական երկարատև է:
«Կամար» ստոմոտոլոգիական կենտրոնում վերականգնման այս մեթոդը շարունակում է բարձր պահանջարկ վայելել` անցավ լինելու և կարճ ժամկետում առավելագույն էսթետիկ արդյունք ապահովելու հետևանքով:
Միկրոպրոթեզավորման մեջ վինիրների օգտագործման ցուցումները.
- անհավասար ատամնաշար,
- տարբեր պատճառներով վնասված էմալ
- էմալի տարբեր ախտահարումներ, որոնք կարիեսային բնույթ չունեն
- ատամնաբծեր, ատամի գույնի փոփոխություն:
Կոմպոզիտային վինիրները կարելի է ամրացնել երկու եղանակով.
լաբորատոր մեթոդով (անուղղակի եղանակ), կամ էլ վինիրի շերտը տեղում հատուկ սոսնձով ամրացնելով ատամին (ուղղակի եղանակ):
Այս եղանակը կիրառվում է, երբ անհրաժեշտ է վերականգնել մեկ-երկու ատամ, ատամնաբույժն այն ամրացնում է մեկ այցի ժամանակ և այն ծառայում է մինչև հինգից վեց տարի:
Վինիրների օգտագործումը մի շարք առավելություններ ունի.
- ատամնաշարի բացարձակ բնական տեսք
- գույնը չեն փոխում սուրճից, ծխախոտից, դրանց վրա բծեր չեն առաջանում, չեն գունազրկվում
- վինիրների տեղադրումը կանխում է ատամնափառի և ատամնաքարերի առաջացումը:
Այս մեթոդը սակայն պատկանում է էսթետիկ ստոմատոլոգիայի ոլորտին, նշանակում է` այն ատամների և լնդերի հիվանդությունների դեպքում հիմնական լուծում չի կարող ապահովել:
Տվյալ մեթոդի օգնությանը դիմելուց առաջ, այցելելով «Կամար» ստոմոտոլոգիական կենտրոն հարկ է նախապես լրիվ բուժել ատամները:
Մեր հմուտ մասնագետների բոլոր ցուցումները ճիշտ կատարելու դեպքում վինիրները կարող են ծառայել մինչև` տասից տասներկու տարի: