Ի՞նչպես պահպանել բերանի խոռոչի հիգիենան

Ստոմատոլոգիա

Ի՞նչպես պահպանել բերանի խոռոչի հիգիենան

Ատամի մածուկի մաքրող բաղադրանյութերը և չոր մասնիկները օգնում են, որպեսզի հեռացվի ատամներին նստած փառը: Ֆտոր պարունակող մածուկներն այսօր համարվում են ատամների քայքայումը` կարիեսը կանխարգելող լավագույն միջոցը:

«Կամար» ստոմոտոլոգիական կենտրոնի ատամնաբույժների խորհուրդն է, որ մինչև 18 ամսական երեխաների համար չօգտագործել որևէ մածուկ իսկ 18 ամսականից մինչև 6 տարեկան երեխաների համար նախատեսել միայն ֆտորիդների քիչ քանակներ պարունակող մանկական մածուկներ, որպեսզի կանխարգելվի ֆլուորոզը (այն առաջանում է ֆտորիդի մեծ քանակներ կուլ տալու հետևանքով)...

Հիշեցնենք նաև, որ միայն ատամները լվանալով չեք կարող ազատվել բերանի խոռոչի խնդիրներից։ Հարկավոր է ընտրել ճիշտ ատամի մածուկ, խոզանակ, ատամնաթել և ողողման հեղուկ։

Ատամի մածուկի ճշգրիտ ընտրությունը կարևոր է նաև լնդերի առողջության համար։