Ինչպե՞ս և ինչու՞ մաքրել լեզուն

Ստոմատոլոգիա

Ինչպե՞ս և ինչու՞ մաքրել լեզուն

Լեզվի ոչ կանոնավոր հիգիենան կարող է հանգեցնել այնպիսի հիվանդությունների և առողջական խնդիրների, ինչպիսիք են՝ սրտանոթային հիվանդությունները, կարիեսը, թոքերի բորբոքումը, չբերությունը, օստեոպարոզը, մարսողական համակարգի խնդիրները և այլն: Ահա թե ինչու են «Կամար» ստոմոտոլոգիական կենտրոնի ատամնաբույժները խորհուրդ տալիս լրջագույն ուշադրություն դարձնել լեզվի հիգիենային, այն սովորություն դարձնելով:

 Լեզուն պետք է մաքրել ատամների նման. ատամի խոզանակի վրա մի փոքր մածուկ տարածելով մաքրել այն: Սկզբում հնարավոր է որոշների մոտ տհաճ թվալ, ուստի սկսեք լեզվի ծայրից, այնուհետև անցեք մեջտեղին ու լեզվի ետին հատվածներին: Առողջ լեզուն պետք է ունենա բաց վարդագույն երանգ: Եթե ամեն օր մաքրեք լեզուն, կկանխարգելեք մի քանի լուրջ հիվանդություններ: Կսկսեք նաև ավելի լավ զգալ համերը և միշտ թարմ շնչառություն կունենաք:

 Լեզվի հիգիենայի դեպքում կարող եք  նաև նպաստել ատամների խնդիրների կանխարգելմանը, քանի որ լեզուն անմիջականորեն կապված է ատամների հետ...