Ծառայության Մասին

ԷՍԹԵՏԻԿ ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱ

Պիգմենտների և մազանոթների շտկում

Պիգմենտների ու անոթային աստղիկների վերացումը մեր կլինիկայում կատարվում է Lumecca հզոր լազերային սարքի միջոցով։ Այլ կերպ այս պրոցեդուրան կոչվում է ֆոտոերիտասարդացում։

Առավելությունները

  • Լավացնում է մաշկի բջիջներում նյութափոխանակության և վերականգնողական գործընթացները
  • Մաշկի վրա տրավմատիկ ազդեցությունների բացարձակ բացակայություն
  • Պրոցեդուրան անվտանգ է ու անցավ
  • Արդյունքը նկատելի է առաջին այցից հետո

Պրոցեդուրայի հիմքում իմպուլսիվ լույսն է (IPL – «intense pulsed light»), որը գործում է միաժամանակ երեք ուղղություններով՝ հեմոգլոբին, մելանին և ջուր։

Lummeca-ի շնորհիվ հնարավոր է պրոցեդուրան կատարել բոլոր տեսակի մաշկերի դեպքում և պայքարել դրանց տարբեր խնդիրների դեմ՝ սկսած պիգմենտացիայից, մազանոթային խնդիրներից մինչև մաշկի գույնի փոփոխություն։


Ցուցումներ

Պիգմենտացիաների վերացում

Lumecca-ի լույսի իմպուլսները նպաստում են մաշկի բջիջներում պարունակվող մելանինի քայքայմանը, ինչը հանգեցնում է պիգմենտացիայի անհետացմանը: Մաշկը ձեռք է բերում տոնայնություն և առաձգականություն, նեղանում են լայնացած ծակոտիները, վերականգնվում է նյութափոխանակությունը հյուսվածքներում։


Անոթային աստղիկների վերացում

Պրոցեդուրայի շնորհիվ անոթային աստղիկների վերացումը կատարվում է արագ ու անցավ։

Մաշկի ֆոտոերիտասարդացումը ունիվերսալ է. այն հաջողությամբ վերացնում է լայնացած անոթների բոլոր տեսակները՝ կապույտ և կարմիր, փոքր և մեծ (մինչև 1․5 մմ տրամագծով):

Պրոցեդուրայից հետո կարող է լինել թեթև կարմրությւոն, որն անցնում է 1-2 ժամ անց։

Մանր անոթային աստղիկներն անհետանում են առաջին իսկ պրոցեդուրայից հետո։ Իսկ պիգմենտները վերանում են մի քանի օր անց։