Ծառայության Մասին

ՄԱՐՄՆԻ ԿՈՐԵԿՑԻԱ

Լազերային նիհարեցում և ձգում

Ամիսներ շարունակ մարզվում եք, սնվում առողջ սնունդով, բայց արդյունք չկա՞․ դա, իհարկե, կարևոր է, բայց մենք առաջարկում ենք դրան զուգահեռ օգտվել Onda Deka հրաշագործ սարքի առավելություններից ու վերականգնել մարմնի էսթետիկ կառուցվածքը։

  • Սարքի հատուկ միկրոալիքներն ազդում են ճարպային բջիջների վրա
  • Սառեցնում ու քայքայում են կուտակված ճարպը 
  • Արդյունավետ է, չի թողնում հետևանքներ
  • Պրոցեդուրան վերականգնման շրջան չունի
     

Ճարպի քայքայում

Onda սարքն ունի հատուկ խելացի գլխադիր, որն ուղղորդում է էլեկտրամագնիսական դաշտը դեպի ճարպային բջիջները՝ դրանք ոչնչացնելու համար:
 

Ցելյուլիտի վերացում

Ներկառուցված սառեցման համակարգը պահպանում է մաշկի նորմալ ջերմաստիճանը՝ դրանով իսկ ապահովելով պացիենտի անվտանգությունն ու հարմարավետությունը:

Ցելյուլիտի համար նախատեսված գլխադիրն արդյունավետորեն նպաստում է ցելյուլիտի վերացմանը։
 

Մաշկի առաձգականության վերականգնում

 Onda Deka սարքի հատուկ միկրոալիքները նպաստում են կոլագենի մանրաթելերի կծկմանը և խթանում նոր կոլագենի արտադրությունը: Սա հյուսվածքներն ավելի առաձգական է դարձնում: Մեկ այցելության ընթացքում մշակվում է 2-ից 6 հատված։