Ծառայության Մասին

ՄԱԶԱՀԵՌԱՑՈՒՄ

Ալեքսանդրիտային մազահեռացում

Ալեքսանդրիտային մազահեռացումն ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է։

Իր անվանումը ստացել է սարքավորման մեջ ալեքսանդրիտ քարի օգտագործման շնորհիվ։

Ի դեպ, մեր կլինիկայում պրոցեդուրան իրականացվում է համաշխարհային ճանաչում ունեցող Deka Again pro սարքի միջոցով։ Այն համարվում է ոսկե ստանդարտ լազերային էպիլացիայի համար և միակն է, որն արդյունավետ է նաև նուրբ ու բաց գույնի մազերի համար։

Ի՞նչ է տեղի ունենում պրոցեդուրայի ժամանակ

  • Լույսի էներգիան կլանում է մազարմատում գտնվող մելանինը
  • Մազերը սկսում են տաքանալ
  • Բարձր ջերմաստիճանի շնորհիվ ոչնչանում է ֆոլիկուլը
  • Արդյունքը՝ մազարմատի ոչնչացում և մազերի աճի դադարեցում


Խնամքը պրոցեդուրայից հետո

  • Չի կարելի այցելել լողավազան կամ արևայրուք ստանալ սոլյարիում
  • Խուսափել սաունա այցելելուց
  • Օգտագործել արևապաշտպան քսուք
  • Ամբողջ կուրսի ընթացքում մազերն արմատներով հեռացնելն արգելվում է

Կանոնները պահպանել 14 օր

Հիմնական հակացուցումներ

  • Չարորակ ուռուցքի առկայություն
  • Ֆոտոդերմատիտ
  • Էպիլեպսիա
  • Տուբերկուլյոզ
  • Վարակիչ հիվանդություններ
  • Արյան հիվանդություններ
  • Արևայրուք

Այցելությունների հաճախականությունը՝ 40-60 օր

Այցերի քանակը՝ 4-8 այց:

Ալեքսանդրիտով մազահեռացումից առաջ նախապատրաստումը ներառում է մի քանի կարևոր քայլ.

1. Խուսափեք արևայրուքից: Պրոցեդուրայից մի քանի շաբաթ առաջ խուսափեք արևայրուքից: Արևայրուքը կարող է մեծացնել այրվածքների վտանգը և դժվարացնել ընթացակարգը:

2. Մազածածկույթի առկայություն. Պրոցեդուրան կատարվում է մազածածկույթի առկայությամբ, հարկավոր է, որ մազերի երկարությունը լինի 1-2 մմ։ Մազերը թափվում են տեղում։

3. Խուսափեք քսուքներ և լոսյոններ օգտագործելուց. Պրոցեդուրաների օրը խուսափեք քսուքներ, լոսյոններ կամ դեզոդորանտներ օգտագործել այն հատվածում, որը նախատեսում եք մազահեռացնել:

Այս կետերին հետևելը կօգնի ձեզ հնարավորինս արդյունավետ և անվտանգ իրականացնել ալեքսանդրիտով մազահեռացման պրոցեդուրան: Այնուամենայնիվ, նախքան սկսելը, անպայման խորհրդակցեք մասնագետի հետ: