Լիպոլիզը (նիհարեցնող ներարկումներ) լիպոլիտիկ ներարկումների միջոցով կատարվող պրոցեդուրա է, որի շնորհիվ կարելի է ազատվել ավելորդ և կուտակված ճարպից, վերականգնել մաշկն ու կարգավորել հյուսվածքների նյութափոխանակությունը։
Լիպոլիտիկների առավելությունները
- Արագարդյունք՝ արյան շրջանառության լավացում, նյութափոխանակության վերականգնում
- Առանձին հատվածների կորեկցիա, օրինակ՝ կրկնակզակ և այլն
- Ցելյուլիտի ցազատում, ճարպային շերտի նվազեցում 5-6սմ-ով, մաշկի լավացում
- Լիպոլիտիկների օգնությամբ կարելի է նվազեցնել որովայնի ծավալը, հեռացնել կողքերի կնճիռները, ընդգծել գոտկատեղը
- Ունի վերականգնման կարճ շրջան, որից հետո կարելի է անցնել սովորական կենսակերպի
Ցուցումներ
- Կրկնակզակ
- Պարանոցի և ուսերի շրջանում ավելորդ ճարպի կուտակում
- Խոշորայտեր
Հակացուցումներ
- Ոչ բշոլորին է ցուցված պրոցեդուրան․ մինչև 18 տարեկաններին չի թույլատրվում
- Հղիություն և կրծքով կերակրում
- Ուռուցքային հիվանդություններ
- Երիկամների և լյարդի հիվանդություններ
- Էպիլեպսիա
- Էնդոկրին և մի շարք աուտոիմունային հիվանդություններ
- Արյան մակարդման խանգարում
Պրոցեդուրայի արդյունքը նկատելի է անգամ մեկ այցից հետո։ Սակայն արդյունավետությունը նկատելի է լինում ամբողջական կուրսի ավարտից հետո։
Այցերիքանակը՝ 3-8 անգամ (8-21 օրյա ընդմիջումով)։
Պրոցեդուրայից հետո կարող են լինել այտուցներ, որոնք վերանում են մի քանի օր հետո։ Վերականգնման շրջանը տևում է 2-3 օր։
Արդյունքը պահպանելու համար պետք է զբաղվել սպորտով ու պահպանել առողջ սննդակարգ։