Մանկական ատամնաբուժությունն ամենաբարդ և հատուկ մոտեցում պահանջող ճյուղերից մեկն է։ Հաճախ մեծ ջանքեր ու հոգեբանական հնարքներ օգտագործելու անհրաժեշտություն է լինում, քանի որ գործ ունենք փոքրիկ պացիենտների հետ։
Երբեմն ծնողները փորձում են խառնվել գործընթացին՝ խոստանալով որևէ բան գնել երեխայի համար, եթե նա բացի բերանն ու թույլ տա բժշկին բուժել իր ատամները:
Բժշկության տեսանկյունից դա ճիշտ չէ, քանի որ երեխայի համար պետք է ճիշտ մոտիվացիա ստեղծել՝ դարձնելով ատամնաբույժի մոտ այցը հաճելի ու ցանկալի։
Հենց այս սկզբունքով են առաջնորդվում մեր կենտրոնի բժիշկները փոքրիկ պացիենտների հետ աշխատելիս։
Մանկական ստոմատոլոգիայի կարևոր առանձնահատկություններից մեկը անզգայացման գործընթացն է, քանի որ մինչև 3 տարեկան երեխաների հետ դժվար է լինում համաձայնության գալ․ չէ՞ որ այդ տարիքում նրանք չափազանց շարժունակ են։
Չմոռանանք, որ երեխաների բերանի խոռոչը տարբերվում է մեծահասակներից, ուստի հատուկ մոտեցում է պահանջում։
Երեխաների մոտ բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների (կարիես, պուլպիտ, պարոդոնտիտ) բուժման եղանակները նույնպես տարբերվում են մեծահասակների համար կատարվող բուժումից։
Եթե Ձեր երեխան ունի առողջ աճ ու զարգացում, ապա տարվա ընթացքում երեք այցը բավական է։
Հիշե՛ք առողջ ատամներ ունենալու համար խնամքը պետք է սկսել վաղ տարիքից։