Ծառայության Մասին

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ

Օրթոդոնտիա

Գեղեցկության չափանիշները ժամանակ առ ժամանակ փոփոխության են ենթարկվում, բայց դեռ երբեք ծուռ ու ցցված ատամները չեն համարվել ու չեն կարող համարվել գեղեցիկ։

Գաղտնիք չէ, որ հմայիչ ժպիտը մարդու այցեքարտն է։ Չմոռանանք նաև, որ էսթետիկ նշանակությունից բացի, ատամնածնոտային համակարգի ճիշտ կառուցվածքը մեծ կարևորություն ունի ֆունկցիոնալ առումով՝ ծամել, կծել, խոսել: 

Վիճակագրության համաձայն՝ ծնոտի տարբեր պաթոլոգիաներով և ատամնաշարի կորություն ունեցող մարդիկ կազմում են մոլորակի ընդհանուր բնակչության մոտ 90%-ը։ Սա նշանակում է, որ օրթոդոնտիան ստոմատոլոգիայի ամենապահանջված ճյուղերից մեկն է։ Այն շտկում է դիմածնոտային բոլոր տեսակի շեղումները․

  • Կծվածքի տարատեսակ խախտումներ
  • Ատամների ոչ ճիշտ աճ
  • Միջատամնային մեծ տարածություններ կամ խիտ շարվածք
  • Ծուռ ատամնաշար
  • Շնչառության դժվարացում ատամնածնոտային խնդիրների հետևանքով
  • Խոսելու ֆունկցիայի և ծամելու մկանների աշխատանքի հետ կապված խնդիրներ
  • Դիմագծերի ասիմետրիա
     

Օրթոդոնտիկ բուժումը մեկ կամ մի քանի անգամյա այցով չի սահմանափակվում․ այն ունի երկարատև ընթացք: 
 

Ահա, թե ինչ փուլերից է բաղկացած բուժումը․ 

Դիագնոստիկայի փուլ

  • Կատարվում է ռենտգեն հետազոտություն
  • Կաղապարների միջոցով ստացվում է ծնոտի մոդելը
  • 3D սկանավորումը տալիս է ծնոտի ճշգրիտ չափսերը
  • Լուսանկարչությունը թույլ է տալիս գնահատել պացիենտի արտաքին տեսքի փոփոխությունը բուժումից առաջ և ընթացքում
     
  • Դիագնոստիկայի փուլում կատարված հետազոտությունների հիման վրա բժիշկն ընտրում է բուժման եղանակն ու նախապատրաստում պացիենտին
     
  • Հաջորդ փուլում ապարատը տեղադրվում է բերանի խոռոչում
     
  • Բժիշկը հետևում է բուժման ընթացքին և խնդիրներ հայտնաբերելու դեպքում կանխարգելում։
     
  • Ավարտի փուլում հանվում է ապարատն ու պացիենտն ունենում է ցանկալի արդյունք, որը բավարարում է և՛ էսթետիկ, և՛ բժշկական տեսանկյունից։


Մեր կլինիկայում այս ամենը կատարվում է բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մասնագետների ու նորագույն սարքերի շնորհիվ՝ ապահովելով ծառայության բարձր որակ։ Պատահական չէ, որ ամեն տարի ունենում ենք հարյուրավոր պացիենտներ, որոնք գոհունակ, լայն ու գեղեցիկ ժպիտով են հեռանում մեր կենտրոնից։