Ծառայության Մասին

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ

ՄԱՆՐԱԴԻՏԱԿԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՍՏՈՄՈՏՈԼՈԳԻԱՅՈՒՄ

Այսօր բժշկության մեջ նոր տեխնոլոգիաների զարգացումը զգալի առաջընթաց է գրանցել։ Ստոմատոլոգիայի ոլորտում օրեցօր զարգանում են ժամանակակից տեխնոլոգիաները՝ մասնավորապես, ատամների բուժման նոր մեթոդների կիրառումը՝ բարելավելով մասնագետների աշխատանքային գործընթացը և պրոցեդուրաների որակը։

Կամար ատամնաբուժական կենտրոնի մասնագետները ստոմոտոլոգիական գրեթե բոլոր միջամտությունների համար օգտագործում են ոչ միայն ավանդական մեթոդներ, այլև իրենց պրակտիկայում կիրառում նորագույն և առաջադեմ տեխնոլոգիաները: Այդ իսկ պատճառով մեր կլինիկան ձեզ է առաջարկում բարձրորակ ատամնաբուժական բուժում՝ մանրադիտակի զննությամբ:

Մեր ձեռք բերած այս նորագույն մանրադիտակը պրոֆեսիոնալ օպտիկական գործիք է, որը բաղկացած է ոսպնյակից և ակնոցից: Այս սարքը հագեցած է օբյեկտի լուսավորման, դրա ընդլայնված պատկեր ստեղծելու, վերջինիս վիզուալիզացման և դիտարկվող օբյեկտի պատկերը գրանցման և վերլուծության համակարգերին փոխանցելու սարքերով։

Այս սարքի շնորհիվ ատամնաբույժը կարող է խոշորացում կատարել 3-ից 20 անգամ, ինչը ահռելի մեծ հնարավորություններ է տալիս ամենաարդյունավետ բուժման համար:

Բացի այդ, ատամնաբուժական մանրադիտակի օգտագործումը թույլ է տալիս մեր մասնագետներին կատարել ստոմոտոլոգիական բուժման առավել ճշգրիտ եզրակացություն և կիրառել համապատասխան մասնագիտական ​​լուծումներ անհրաժեշտ ճշգրտությամբ: 

Հատկապես արդյունավետ է համարվում մանրադիտակի օգտագործումը կրկնակի էնդոդոնտիկ բուժման, ատամների գգեղարվեստական վերականգման և մի շարք այլ միջամտությունների համար