Ծառայության Մասին

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ

Վինիրներ

Վինիրները արտաքին օրթոպեդիկ ծածկույթներ են` միկրոպրոտեզներ, որոնք օգտագործվում են ատամների արտաքին տեսքը բարելավելու նպատակով: Ամրանալով ատամի մակերեսին՝ վինիրները փոխում են ատամի ձևն ու գույնը: Վինիրները սովորաբար պատրաստված են կերամիկայից կամ կոմպոզիտային խեժից: Այս ժամանակակից մեթոդը հնարավորություն է տալիս հեշտ և արագ շտկել ատամնաշարի մի շարք թերություններ և ձեռք բերել իդեալական ժպիտ:

Վինիրների հիմնական տեսակներն են

1. Կերամիկական վինիրներ

Կերամիկական վինիրները հայտնի են իրենց բնական տեսքով, ամրությամբ և երկարաժամկետությամբ՝ երկար տարիներ պահպանելով իրենց գեղեցկությունը: Այս տեսակի վինիրները պատրաստում են ատամնաբուժական լաբորատորիաներում, ատամների անհատական չափերով: Կերամիկական վինիրների պատշաճ տեղադրման համար պահանջվում է էմալի շերտի մասնակի հեռացում:

2. Կոմպոզիտային վինիրներ

Կոմպոզիտային վինիրները պատրաստում են անմիջապես ատամների վրա և էմալի շերտի հեռացում չի պահանջվում: Ավելի մատչելի տարբերակ է, բայց ունի նաև թերություններ՝ ավելի կարճաժամկետ է և գունափոխվում է (համեմատած կերամիկական վինիրների հետ): Անհրաժեշտության դեպքում կոմպոզիտային վինիրները կարող են հեշտությամբ վերանորոգվել կամ փոփոխարինվել նորով:

Վինիրներով լուծվող խնդիրները

Վինիրները հանդիսանում են միանգամյա լուծում ատամնաբուժական տարբեր խնդիրների համար։

- Ատամների դեղնություն, էմալի վնասվածքներ և դիմացի ատամների բազմաքանակ կարիես։ Վինիրները կարող են ծածկել ատամների մակերեսի թերությունները՝ ապահովելով սպիտակ և առողջ ատամնաշար:

- Սխալ կծվածք: Վինիրներով հնարավոր է ձևավորել կատարյալ հարթ ատամնաշար՝ առանց երկարատև օրթոդոնտիկ բուժման:

- Տարածություն ատամների միջև: Ատամների միջև առկա ոչ նորմալ տարածությունը կարելի է շտկել վինիրներով՝ ստեղծելով ներդաշնակ ժպիտ:

- Ատամների մաշվածություն: Ատամները, որոնք մաշվել են, քայքայվել և ձևափոխվել, վինիրների միջոցով հնարավոր է վերականգնել դրանց սկզբնական չափերն ու ձևերը։

Փորձառու ատամնաբույժի հետ խորհրդակցությունը վերջնական կպարզաբանի ՝ արդյոք վինիրները համապատասխանում են ձեր կարիքներին և նպատակներին:

Վինիրների տեղադրումը հակացուցված է հետևյալ դեպքերում

- Բերանի խոռոչի ծանր հիվանդություններով պացիենտներին:

- Բարակ ատամնային էմալ ունեցողներին: Վինիրների տեղադրումը պահանջում է էմալի շերտի մասնակի հեռացում, այդ պատճառով հարմար չէ շատ բարակ էմալային շերտ ունեցող պացիենտներին:

-Կծվածքի լուրջ անոմալիաների առկայության դեպքում։ Վինիրներով շտկում են կծվածքի որոշ թերությունները, բայց ծանր դեֆորմացիաները պահանջում են օրթոդոնտիկ բուժում:

-Վինիրները չեն կարող տեղադրվել շատ քայքայված ատամների վրա: